Jump to content

Բարնում Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարնում Բրաուն
անգլ.՝ Barnum Brown
Ծնվել էփետրվարի 12, 1873(1873-02-12)[1][2]
Carbondale, Օսեյջ շրջան, Կանզաս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 5, 1963(1963-02-05)[1][2] (89 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնէաբան
Հաստատություն(ներ)Ամերիկյան բնագիտական թանգարան
Գործունեության ոլորտհնէաբանություն
 Barnum Brown Վիքիպահեստում

Բարնում Բրաուն (անգլ.՝ Barnum Brown, փետրվարի 12, 1873(1873-02-12)[1][2], Carbondale, Օսեյջ շրջան, Կանզաս, ԱՄՆ - փետրվարի 5, 1963(1963-02-05)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3], ամերիկացի հնէաբան։ Համարվում է 20-րդ դարի սկզբի մեծագույն հնէաբաններից մեկը՝ հատկապես 1902 թվականի օգոստոսին Մոնտանա նահանգում առաջին տիրանոզավրի կմախքի հայտնաբերման շնորհիվ։ Նա հայտնաբերել է նաև դինոզավրի երկրորդ կմախքը, որն այսօր հայտնի է AMNH 5027 անվանումով[4]։ Իսկ ինքը՝ Բրաունը, ստացել է Դինոզավրերի որսորդ[5], «Դինոզավրերի հայր», Mr. Bones (Պարոն Ոսկորներ) մականունները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականից սովորել է Կանզասի համալսարանում։ Ուսման ընթացքում և ավարտելուց հետո իրեն նվիրել է գործնական հետազոտությունների։ 1894 թվականին սկսել է աշխատել հնէաբան Սամուել Ուիլիստոնի ղեկավարությամբ։ 1897-1942 թվականներին աշխատել է Նյու Յորքի բնության պատմության ամերիկյան թանգարանում, որի հետ էլ կապված են նրա առավել նշանակալի հայտնագործությունները[6]։

Բրաունի պեղումների հիմնական շրջանն ընկած է եղել Վայրի Արևմուտքի սակավ բնակեցված նահանգներում՝ Վայոմինգում, Մոնտանայում, Կոլորադոյում, Հարավային Դակոտայում, Արիզոնայում և Տեխասում, ինչպես նաև կանադական Ալբերտա մարզում։ Նա հնէաբանական գիտարշավներ է իրականացրել նաև Կուբայում, Պատագոնիայում, Եթովպիայում, Հարավային Ասիայում, միջերկրածովյան Սամոս կղզում, Գվատեմալայում։

Բրաունի առավել հայտնի գտածոները մինչ այդ անհայտ տիրանոզավրի երեք ոչ լրիվ կմախքների մնացորդներն են, որոնք հայտնաբերվել են 1900, 1902 և 1908 թվականներին Վայոմինգում և Մոնտանայում (Հելլ Քրիք ֆորմացիա, ուշ կավճային դարաշրջան)։ Մոնտանայում՝ ամայի մի վայրում 1902 թվականին հայտնաբերված նմուշը, երեք տարի անց օգտագործվել է տեսակի գիտական նկարագրության նպատակով[7]։ Գիտության համար հսկայական նշանակություն են ունեցել Ալբերտայում՝ Ռեդ Դիր գետի հովտում իրականացված պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են քարացած մեծաքանակ մնացորդներ, ընդ որում՝ նաև մինչ այդ անհայտ տեսակների մնացորդներ։ 1932 թվականին Վայոմինգում՝ Howe Quarry անվանումով հայտնի ավազահանքում իրականացված պեղումների արդյունքում էլ հայտնաբերվել է յուրայի դարաշրջանի դինոզավրերի մի մեծ դամբան, որոնք սատկել են միևնույն պահին կամ չափազանց կարճ ժամանակամիջոցում։

Բրաունի հնէաբանական ուսումնասիրությունները չեն սահմանափակվել բացառապես դինոզավրերով։ Նա զբաղվել է նաև վերացած կաթնասունների, այդ թվում՝ մարդու նախնիների մնացորդների որոնմամբ։ Հնդկաստանի ու Պակիստանի հյուսիսում՝ Սիվալիկ լեռներում նրան հաջողվել է գտնել բրածո պրիմատի ծնոտի երեք բեկոր. բրածո պրիմատին տրվել է սիվապիտեկ անվանումը։ Նորագույն ժամանակների գիտնականներից առաջինը Բրաունին է հաջողվել ԱՄՆ-ում հայտնաբերել այսպես կոչված՝Ֆոլսոմի հնագիտական մշակույթի հետքեր, որոնք ապացուցում են ամերիկյան մայրցամաքում ժամանակակից մարդու նախնիների առկայությունը ավելի քան 11 հազար տարի առաջ[8]։

Ի տարբերություն իր ժամանակակից շատ ու շատ գիտնականների՝ Բրաունը գերադասել է դաշտային գործնական աշխատանքը և բավարար ուշադրություն չի նվիրել իր հայտնագործությունների հրապարակմանը՝ այդ իրավունքը զիջելով գործընկերներին[9]։ Այդուհանդերձ՝ ակտիվ որոնումների տարիներին նա լույս է ընծայել շուրջ մեկ հարյուրյակ աշխատություններ, որոնց մի մասը նվիրված է եղել նոր տեսակների նկարագրմանը։ Ներկա դրությամբ Բրաունին է պատկանում առնվազն ութ դինոզավրերի՝ անկիլոզավրի, կրիտոզավրի, զաուրոլոֆայի, հիպակրոզավրի, անխիցերատոպսի, կորիտոզավրի, լեպտոցերատոպսի ու պրոզաուրոլոֆի, ինչպես նաև մեզոզոյան կոկորդիլոսակերպ մի սողունի՝ պրոտոզուխիայի գիտական նկարագրությունը։

Բարնում Բրաունը մահացել է 89 տարեկան հասակում Նյու Յորքում[10]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տաքսոնների նկարագրությանն առնչվող գիտական աշխատանքներ

  • Brown, Barnum. The osteology of Champsosaurus Cope. // Memoirs of the American museum of Natural History. — 1905. — Т. 9. — С. 1—26.
  • Brown, Barnum. The Hell Creek beds of the Upper Cretaceous of Montana. // Bulletin of the American Museum of Natural History. — 1907. — Т. 23. — С. 823—845.
  • Brown, Barnum; Kaisen, Peter C. The Ankylosauridae, a new family of armored dinosaurs from Upper Cretaceous. // Bulletin of the American Museum of Natural History. — 1908. — Т. 24. — № 12. — С. 187—201.
  • Brown, Barnum.; Pepper, George H. The Cretaceous Ojo Alamo beds of New Mexico ; with description of the new dinosaur genus Kritosaurus. // Bulletin of the American Museum of Natural History. — 1910. — Т. 28. — № 24. — С. 267—274.
  • Brown, Barnum. Brachyostracon, a new genus of glyptodonts from Mexico. // Bulletin of the American Museum of Natural History. — 1912. — Т. 31. — № 17. — С. 167—177.
  • Brown, Barnum. A crested dinosaur from the Edmonton Cretaceous. // Bulletin of the American Museum of Natural History. — 1912. — Т. 31. — № 14. — С. 131—136.
  • Brown, Barnum. A new trachodont dinosaur, Hypacrosaurus, from the Edmonton Cretaceous of Alberta. // Bulletin of the American Museum of Natural History. — 1913. — Т. 32. — № 20. — С. 395—406.
  • Brown, Barnum. A new plesiosaur, Leurospondylus, from the Edmonton Cretaceous of Alberta. // Bulletin of the American Museum of Natural History. — 1913. — Т. 32. — № 40. — С. 605—615.
  • Brown, Barnum. A complete skull of Monoclonius, from the Belly River Cretaceous of Alberta. // Bulletin of the American Museum of Natural History. — 1914. — Т. 33. — № 34. — С. 549—558.
  • Brown, Barnum. Leptoceratops, a new genus of Ceratopsia from the Edmonton Cretaceous of Alberta. // Bulletin of the American Museum of Natural History. — 1914. — Т. 33. — № 36. — С. 567—580.
  • Brown, Barnum. Anchiceratops, a new genus of horned dinosaurs from Edmonton Cretaceous of Alberta; with Discussion of the origin of the ceratopsian crest and the brain casts of Anchiceratops and Trachodon. // Bulletin of the American Museum of Natural History. — 1914. — Т. 33. — № 33. — С. 539—548.
  • Brown, Barnum. A new crested trachodont dinosaur Prosaurolophus maximus. // Bulletin of the American Museum of Natural History. — 1916. — Т. 35. — № 37. — С. 701—706.
  • Brown, Barnum. A complete skeleton of the horned dinosaur Monodonius, and description of a second skeleton showing skin impressions. // Bulletin of the American Museum of Natural History. — 1917. — Т. 37. — № 10. — С. 281—296.
  • Matthew, William Diller; Brown, Barnum The family Deinodontidae, with notice of a new genus from the Cretaceous of Alberta. // Bulletin of the American Museum of Natural History. — 1922. — Т. 46. — № 6. — С. 367—385.
  • Brown, Barnum.; Kaisen, Peter C. A new longhorned Belly River ceratopsian. // American Museum novitates. — 1933. — № 669. — С. 1—3.
  • Brown, Barnum.; Kaisen, Peter C. A gigantic ceratopsian dinosaur, Triceratops maximus, new species. // American Museum novitates. — 1933. — № 649. — С. 1—9.
  • Brown, Barnum.; Bird, Roland T. A new genus of Stegocephalia from the Triassic of Arizona. // American Museum novitates. — 1933. — № 640. — С. 1—4.
  • Brown, Barnum; Schlaikjer, Erich Maren. The skeleton of Styracosaurus with the description of a new species. // American Museum novitates. — 1937. — Т. 955. — С. 1—12.
  • Brown, Barnum; Schlaikjer, Erich Maren. The skeleton of Leptoceratops with the description of a new species. // American Museum novitates. — 1942. — № 1169. — С. 1—15.
  • Brown, Barnum; Schlaikjer, Erich Maren. A study of the troödont dinosaurs with the description of a new genus and four new species. // Bulletin of the American Museum of Natural History. — 1943. — Т. 82. — № 5. — С. 115—150.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. «PALAEOBLOG». 2009 թ․ փետրվարի 12.
  4. http://www.osel.cz/10505-amnh-5027.html
  5. «Barnum Brown: The Man Who Discovered T. rex». Las Vegas Natural History Museum Dinosaurs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012-0918-ին.
  6. Lewis, 1964, էջ 19
  7. Citace elektronického periodikaե | příjmení = SOCHA | jméno = Vladimír | odkaz na autora = Vladimír Socha | titul = Jak byl objeven Tyrannosaurus rex | periodikum = OSEL.cz | rok vydání = 2015 | měsíc vydání = dubna | den vydání = 21 | url = http://www.osel.cz/index.php?clanek=8202
  8. Lewis, 1964, էջ 23
  9. Preston, 1993, էջ 66
  10. https://slate.com/news-and-politics/2022/07/t-rex-barnum-brown-dinosaur-collector-history.html

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barnum Brown: Dinosaur Hunter, Walker Books for Young Readers (2006) 0-8027-9602-8
  • Archival Field Notebooks of Paleontological Expeditions – American Museum of Natural History
  • Fossil Ancestors of Burma (1985)
  • Bones for Barnum Brown: Adventures of a Dinosaur Hunter (1985) 0-87565-011-2
  • Tyrannosaurus Rex & Barnum Brown (Dinosaurs & Their Discoverers Series) by Brooke Hartzog (1999) 0-8239-5328-9
  • A Triceratops Hunt In Pioneer Wyoming: The Journals of Barnum Brown & J.P. Sams: The University of Kansas Expedition of 1895 (2004) 0-931271-77-0
  • Barnum Brown: The Man Who Discovered Tyrannosaurus Rex by Lowell Dingus and Mark A. Norell (2010) 0-520-25264-0
  • Bird, Roland; Schreiber, V. Theodore. Bones for Barnum Brown: Adventures of a Dinosaur Hunter. — Texas Christian University Press, 1985. — 256 p. — ISBN 0-87565-011-2
  • Brown, Barnum. A Triceratops Hunt In Pioneer Wyoming: The Journals Of Barnum Brown & J.p. Sams : The University Of Kansas Expedition Of 1895.. — High Plains Pr, 2004. — 188 p. — ISBN 0931271770
  • Brown, Lilian; Treichl, Helga. Verheiratet mit Dinosauriern. — Ullstein, 1951. — 239 p. — ISBN B0000BGVM4
  • Currie, Philip J. Possible Evidence of Gregarious Behavior in Tyrannosaurids(անգլ.) // Gaia. — Lisbon: Universidade de Lisboa, 1998. — Vol. 15. — P. 271—277. — ISSN 0871-5424.
  • Dingus, Lowell; Norell, Mark. Barnum Brown: The Man Who Discovered Tyrannosaurus rex. — University of California Press, 2011. — 384 p. — ISBN 0520272617
  • Hartwig, Walter Carl The Primate Fossil Record (Cambridge Studies in Biological and Evolutionary Anthropology). — Cambridge University Press, 2008. — 552 p. — ISBN 978-0521081412
  • Lewis, G. Edward. Memorial Barnum Brown (1873–1963) // Bulletin of the Geological Society of America. — 1964. — Т. 75. — С. 19—25.
  • Moody, R. T. J., Buffetaut, E., Naish, D., Martill, D. M. Dinosaurs and Other Extinct Saurians: A Historical Perspective, Special Publication 343. — Geological Society Publishing House, 2010. — 352 p. — ISBN 1862393117
  • Preston, Douglas J. Dinosaurs in the Attic: An Excursion Into the American Museum of Natural History. — St. Martin's Griffin, 1993. — 256 p. — ISBN 978-0312104566
  • Ryan, Michael J.; Chinnery-Allgeier, Brenda J.; Eberth, David A. (Eds.). New Perspectives on Horned Dinosaurs: The Royal Tyrrell Museum Ceratopsian Symposium (Life of the Past). — Indiana University Press, 2010. — 656 p. — ISBN 0253353580

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարնում Բրաուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարնում Բրաուն» հոդվածին։